«Սա արդեն մտահոգիչ է...». Հայկ Գրիգորյան
![]() 415 Երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ., 12:10 «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի և լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Նախարարությունների կրճատման մասին... Իհարկե, անհրաժեշտ է կրճատել դրանց քանակը ու դրա հաշվին որակ ապահովել, բայց նոր կառավարությունը չի հասկանում իր առաջնահերթությունները։ Նոր տարուց առաջ մի քան հազար գործազուրկ ավելացնելն առանց այն էլ գործազրկության բարձր մակարդակ ունեցող երկրում ու միաժամանակ տոնածառի կամ ծառայողական մեքենաների վրա այդքան գումար ծախսելն իրար չհամապատասխանող հակադիր ուղղություններ են։ «Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագրում ևս կար նախարարությունների կրճատման կետը, բայց մենք դա առաջարկում էինք իրականացնել մի քանի ամիս վերապատրաստում և աշխատանք փնտրելու հնարավորություն տալուց հետո միայն։ Բացի այդ, խնայողական ռեժիմի անցնելը պետք է վերաբերի պետական բոլոր ծախսերին, ծառայողական բոլոր օղակներին։ Սա նաև ենթադրում է աշխատատեղերի ստեղծում՝ թալանածի հետ վերադարձի օգնությամբ։ Դրա փոխարեն Մանվել Գրիգորյանին, Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին շատ սահմանափակ մեղադրանք է առաջադրվում, դատական գործերը արագ չեն քննվում ու բյուջե թալանածը հետ չի վերադարձվում։ Սա արդեն մտահոգիչ է։ Գրավների գումարն ու նվիրատվությունների պրակտիկան չեն համապատասխանում հեղափոխության սպասելիքներին։ Սրան զուգահեռ արտաքին քաղաքական դաշտում տեսնում ենք նույն բացթողումները։ Այս ամենի մասին խոսալու հարթակ մենք չունենք բացի ֆեյսբուքից, իսկ նման հարթակն զբաղեցրել է թեʹ ավագանիում, թեʹ ԱԺ-ում կեղծ ընդդիմություն ու ՀՀԿ-2 նախագիծը՝ «Լուսավոր Հայաստանը»։ Ուստի, մոտակա չորս-հինգ տարին, եթե այսպես շարունակվի, մենք լսելու ենք անբովանդակն, պոպուլիստական քննադատություն, չի լինելու որևէ սուր հարցի բարձրաձայնում, հատկապես արտաքին դաշտին ու Արցախին վերաբերող, ինչպես նաև չենք լսելու լյուստրացիայի ու թալանածի հետ վերադարձի մասին որևէ խոսք, քանի որ թալանողները ՀՀԿ փոխարեն «Լուսավոր»-ին են գործուղել ԱԺ։ Հուսանք՝ քաղաքացիները տեր կկանգնեն իրենց հեղափոխությանը և կպահանջեն կոնկրետ քայլեր, որ այն չմնա զուտ իշխանափոխություն։ Իսկ մենք միշտ կբարձրաձայնենք այս ամենի մասին և կփորձենք նախաձեռնել նաև սահմանադրության փոփոխման գործընթաց»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
