Մանվել Գրիգորյանի փաստաբանը տեղյակ չէ, թե ինչ հիմքով է ազատ արձակվել իր պաշտպանյալը
![]() 344 Երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ., 14:15 «Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել և նշել, որ չի ընդունում իրեն մեղսագրված արարքը և ինքն ավելի շատ է շահագրգռված, որ նախաքննություն ընթանա և պետական լիազոր մարմինն օբյեկտիվ գնահատական տա»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը ցուցմունք տվե՞լ է այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ ՊԲ-ն տեղյակ է, որ իրեն պատկանող տարածքներում նման ապրանքներ են պահվում, ասել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Հարցին, թե բացի առողջական վիճակը, դատարանն ուրիշ ի՞նչ հիմքով է ազատ արձակել Մ. Գրիգորյանին, վերջինը նշել է. «Դատարանն օրենքով սահմանված կարգով քննեց միջնորդությունը գրավ կիրառելու հետ կապված և գտավ, որ այն իրավաչափ է՝ կայացնելով համապատասախան ակտը»: Թե ի՞նչ հիմքերով, փաստաբանը չպատասխանեց՝ նշելով, որ չի հասցրել ծանոթանալ դատական հիմքերին, դա կանի տոներից հետո՝ «մի լավ կծանոթանա» և կներկայացնի. «Ավելին՝ կտեսնենք, թե ինչ հիմքերով է ներկայացնում բողոքը լիազոր մարմինը, որից հետո իմ դիրքորոշումը կհայտնեմ»: Բաղդասարյանը նշեց, որ դատարանը հանուն Հայաստանի Հանրապետության կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղինակավոր ակտ՝ փրկելով Հայաստանին՝ վաղը, Եվրոպական դատարանում, ավելորդ կարմրելուց: «Ծանր վիճակում հայտնված դատական իշխանության մեջ դատավորների մի հատված թքած ունի թե՛ անձի, թե՛ անձի ճակատագրի վրա, մի հատվածն էլ գտնվում է ՀՔԾ-ի կամ այլ ծառայությունների կոշիկի տակ»,- կարծիք հայտնեց փաստաբանը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
