«Նոր բացահայտումներ Ալիևների մասին...». Գագիկ Համբարյան
687
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 10:10
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր բացահայտումներ Ալիևների մասին (լուսանկարներ)...
Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի մազութոդ բռնապետը տոնում էր իր 57-րդ տարեդարձը... Ամբողջ օրն ալիևյան ԶԼՄ-ները մանրամասն հաղորդում էին, թե ովքեր են շնորհավորել ալամ աշխարհի ամենալավ նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ... Ինչպես միշտ նույն դեմքերն էին՝ Պուտին, Լուկաշենկո, Նազարբաև, Էրդողան և դրանց «համադասարանցիները»... Զարմանալիորեն, Իլհամ բաբայի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն այս անգամ գերադասեցին ավելի զուսպ ներկայացնել Իլհամի կենսագրությունը՝ միայն մեջբերելով այն տարեթվերը, թե երբ է վերջինս ընտրվել, իսկ հետագայում մի քանի անգամ վերընտրվել ապշերոնյան սուլթանության նախագահ... Սակայն տոնը տոն չէր լինի, եթե օրվա վերջում իր ուրույն շնորհավորանքով հանդես չգար Ադրբեջանի արքայադուստրը՝ Իլհամ և Մեհրիբան Ալիևների «ստեղծագործություն» համարվող Լեյլա Ալիևան... Բոլորին հայտնի «Да»-«Да»-«Да» Լեյլան իր հայրիկի ծննդյան տարեդարձի միջոցառումից ենթատեքստային լուսանակրներ է հրապարակել իր instagram-ի էջում և նոր բացահայտումներ արել իրենց ընտանիքի մասին... Այսպես, Լեյլա Ալիևան բոլորի և հատկապես ռուսաստանցիների համար բացահայտեց, թե իրենց ամենաճանաչված հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն ումից է ընդօրինակել կարմիր գուլպաներ հագնելը... Այո՛, չսխալվեցիք... Պարոն Պոզներն ընդօրինակել է Իլհամ Ալիևին, ով դեռ 45 տարի առաջ էր կարմիր գուլպաներ հագնում... Լեյլան նաև մի լուսանկար է հրապարակել, որտեղ իր պատանյակ հայրիկը և դասալիք պապիկը շան հետ են նկարված... Այսպիսով՝ Պուտինը, Օբաման և այլ շնասեր նախագահներ և առաջնորդներ դեռ շատ «փոքրիկ» են եղել, երբ Լեյլայի հայրիկը շուն էր պահում... Իլհամ բաբայի ծննդյան տարեդարձի լուսանկարներից նաև պարզ է դառնում, որ Իլհամ բաբան տարրական «подкаблучник» է... Նրա տարեդարձին ներկա են միայն կնոջ բարեկամները՝ հանրաճանաչ աները՝ օլիգարխ Արիֆ Փաշաևը, և կնոջ բարեկամներից ոմանք... Իլհամի հարազատ քույրը, նրա որդին, ինչպես նաև հայրական կողմից որևէ մեկը ներկա չեն գտնվել... Չնայած՝ Ադրբեջանում բոլորը գիտեն երկրի փոխնախագահ Մեհրիբանի բացասական վերաբերմունքը երկրի նախագահ Իլհամի բարեկամների նկատմամբ... Ամենահուզիչը ապշերոնյան բռնապետի «սրտաձև 7 մոմանոց տորթիկն» էր... Արդեն որևրրորդ անգամ է՝ Ալիևների ընտանիքն ապացուցում է, որ նրանք որևէ կապ չունեն իսլամի հետ... Չի կարող մահմեդական երկրի ղեկավարը Սուրբ Ծննդյան տոնածառ դնել տանը և դա հրապարակել... Դա արվում է «մոդային» տուրք տալով, որը զավեշտալի շիա մահմեդական Ադրբեջանում... Ի դեպ,այս անգամ լուսանկարներում չկա Ալիևների որդին՝ Իլհամչիկը... Լեյլան նրան հատուկ չի լուսանկարել և այն հրապարակել, որպեսզի սեփական մկկացող հասարակությանը համոզի, որ իր հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրը «ասկյարություն» է անում և տանը չէ... Համոզված եմ, որ Իլհամչիկը տարեդարձի ժամանակ լուսանկարներում «անմահացածներից» մի քանի մետր այն կողմ էր... Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞սկ այդ «տորթիկը» բոլորով են կերել... Ի դեպ, Ալիևների տան տոնածառի դիզայնն արդեն 3 տարի էլ չի փոխվում... Երևում է՝ հեղափոխություն անող չկա...»: