Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ-ի հետ
1492 Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 12:45 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպումների ընթացքում կարևորվել է օրենսդիր մարմնի դերակատարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցած երկրի առաջընթացի գործում, մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման, վերահսկողական գործառույթների իրականացման, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության կայացման, օրենսդրական գործունեության թափանցիկության ապահովման, հաշվետվողականության ու օրինաստեղծ գործընթացներում հանրության մասնակցության ընդլայնման ուղղությամբ: Ամփոփվել ու արժեւորվել են 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությունը, միջազգային հարթակներում ու խորհրդարանական կառույցներում իրականացված աշխատանքը: Կողմերը հույս են հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը կշարունակի ձեւավորված խորհրդարանական ավանդույթները՝ նոր լիցք ու որակ հաղորդելով օրենսդիր մարմնի գործունեությանը: |
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
121Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
25225.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
35124.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
62924.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
29824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
31924.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
25224.04.2024, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
27723.04.2024, 16:18