«Ադրբեջանի պաշտպանության նախարարի գաղտնիքները». Աշոտ Ասատրյան
![]() 638 Հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ., 18:15 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարի գաղտնիքները: Նախարար Զաքիր Հասանովը, ում հրամանով ամիսներ առաջ ադրբեջանական մամուլը և ոչ միայն ադրբեջանականը ողողված էր Նախիջևանում տեղի ունեցող գործողությունների մասին կեղծ հոդվածներով, փորձում է գաղտնի պահել այդ գործողությունների մանրամասները: Մասնավորապես ամփոփելով այդ թեման նա սահմանափակվում է միայն Իլհամ Ալիևի գնահատականը հայտնելուց: Նախարարը հայտնում է, որ նախագահը բարձր է գնահատել Նախիջևանի ռազմական օպերացիան, սակայն ռազմական գաղտնիք է համարում դրա մասին առավել մանրամասն խոսելը: Հատկապես այն մասին, թե կոնկրետ ինչի հիման վրա է նախագահի կողմից տրվել այդ բարձր գնահատականը: Ամեն անգամ չնչին գործողության դեպքում այդ ամենը տարբեր խողովակներով պտտող նախարարը հանկարծ հիշել է ռազմական գաղտնիքների մասին: Սեփական տրամադրության տակ մի քանի լրատվականներ պահող գեներալը, ով իր տեղեկատվական զինանոցով հավասարովում է նախագահին, հանկարծ Նախիջևանի համար կարևոր նշանակություն ունեցող օպերացիայի մասին գերադասում է լռել: Օպերացիա, որի մասին բազմաթիվ անգամներ գրվել և խոսվել է: Զաքիր Հասանովը լինելով նշված օպերացիայի ու դրա ձախողման հիմնական մեղավորը և հանդիսանալով տեղեկատվական միակ աղբյուրը, իր այս գաղտնիքներով և լռություն պահպանելով ավելի շատ բան է բացահայտում այդ օրերի մասին, քան այս ամիսների ընթացքում փորձ էր արվում ներկայացնել մեզ: Ափսոս մեկը չի եղել հարցնի, թե ինչու այդ 11 հազար իբր գրաված տարածքում, նախարարը այս անգամ էլ սովորույթի համաձայն տորթ չկտրեց ու դա չգովազդվեց»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
