Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ղազախստանում ընդդեմ հայերի բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Ղազախստանում ընդդեմ հայերի բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)
1530
Կիրակի, 06 հունվարի, 2019 թ., 16:25

Այսօր՝ հունվարի 6-ին, Ղազախստանի Կարագանդա քաղաքում տասնյակ մարդիկ փողոց են դուրս եկել: Բողոքի ակցիան անցկացվել է տեղի ռեստորաններից մեկում ամանորյա գիշերը հայերի մասնակցությամբ տեղի ունեցած սպանության ֆոնին, հաղորդում է «Ազատության» ղազախստանյան ծառայությունը:

Տասնյակ մարդիկ են հավաքվել Կարագանդային կենտրոնական հատվածում: Նախ նրանք հավաքվել են ներքին գործերի նախարարության շենքի մոտակայքում, ապա շարժվել դեպի այլ պետական կառույցները:

Ամբոխը վանկարկել է. «Ինչո՞ւ տեղի ունեցավ սպանությունը», «Պահանջում ենք հետաքննություն անցկացնել»:

Ղազախստանյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ փողոցներում հատուկ տեխնիկա և ոստիկանական ուժեր են տեղակայվել:

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Նրանք նաև հերքել են սոցցանցերում տարածված տեղեկություններն այն մասին, որ վիճաբանությունը «միջէթնիկական բնույթ» է կրել:

Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ է սպանվել։ Կասկածյալ Նարեկ Գուրուրյանի (ծնված 1997թ.) նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Եվս 3 ձերբակալվածների՝ Մալխասյան Թորգոմի, Մալխասյան Սոխակի և Նադիրբեկով Քայիրի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Ղազախստանում ընդդեմ հայերի բողոքի ակցիա են անցկացրել