«Ադրբեջանի դրոշներով սոցցանցերի օգտատերերին, ցավոք, մեկ այլ երկրում հաջողվեց հակահայկական ակցիա հրահրել». Հովհաննես Մանուկյան
![]() 546 Կիրակի, 06 հունվարի, 2019 թ., 17:15 ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղազախստանում լարված իրավիճակին: «Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով: Իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում պայթյունավտանգ է: Ընդդիմադիր ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են մարդկանց դժգոհության ալիքը փողոց հանելու, իսկ առանձին խմբեր՝ իրենց նեղ շահերի ջրաղացին ջուր ավելացնելու նպատակով: Ադրբեջանի դրոշներով սոցցանցերի օգտատերերին ցավոք մեկ այլ երկրում հաջողվեց հակահայկական ակցիա հրահրել, որի մասնակցիները վանկարկում էին ծայրահեղական կոչեր, ընդհուպ մինչև՝ վառել հայերին... Կառավարությանը ժամ առաջ անհրաժեշտ է բոլոր հնարավոր խողովակներով ներազդել իրավիճակի զարգացման վրա, հնարավորինս շուտ հարթել լարվածությունը և ապահովել մեր հայրենակիցների և տեղում գտնվող Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը: Խնդրի բարդության ընկալմամբ հանդերձ, այդ թվում նաև Ղազախստանի քաղաքական ղեկավարության հետ բազմակնճիռ հարաբերությունների համատեքստում, հորդորում եմ շտապ գործողություններ ձեռնարկել վտանգի ծավալների մեծացումը կանխելու համար»,- գրել է Հովհաննես Մանուկյանը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
