Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում
![]() 435 Չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ., 23:40 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն և Ճարճակիս գյուղերի միջհամայնքային և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը: Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները), Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ամասիա գյուղերում, Տավուշի մարզում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան, Գորիս, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն: Տավուշի մարզում մառախուղ է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ գյուղում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 130 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
