Պենտագոնում բարձր են գնահատել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը
![]() 1367 Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 14:45 ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպերը մասնակցել է հայկական բանակի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Միջոցառումներին Կուպերը հանդես է եկել ելույթով, որում բարձր է գնահատել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես, Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը հայկական զինված ուժերի մասնակցությունը: Լաուրա Կուպերն ընդգծել է, որ Հայաստանը մտնում է այն երկրների հնգյակում, որոնք՝ չլինելով ՆԱՏՕ-ի անդամներ, խաղաղապահ առաքելություն են իրականացնում Կոսովոյում: Նա նաև խոսել է հայկական զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի 15-ամյա համագործակցության մասին: Ելույթի վերջում Կուպերը Հայաստան այցելելու, Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցության ուղիներ որոնելու, ազատ և զարգացող Հայաստանին աջակցելու, միջազգային և գլոբալ անվտանգության ապահովման հարցում համատեղ աշխատելու հետաքրքրություն է հայտնել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
