Ի՞նչ է ասել Փաշինյանն իր ֆրակցիայի ականջին. «Հրապարակ»
![]() 221 Երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի ու ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել: Նիստին մասնակցել են նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատի և Կոտայքի մարզպետները։ «Կիքս թույլ տված պաշտոնյաներն էին եկել, պարգևավճարների մասով խոսվեց։ Սպասում էինք, բայց անդրադարձ չեղավ Արայիկի՝ քահանայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին»,- ասաց «Իմ քայլ»-ականը: Հանդիպումը վարել է Նիկոլ Փաշինյանը, սակայն հարցերը շատ են եղել, և հերթը չի հասել կառավարության կառուցվածքին։ Պատգամավոր-ադրբեջանագետը լիկբեզ է անցկացրել հավաքվածների համար, թե ինչ են գրում Ադրբեջանում: Քննարկվել է կառավարության ծրագիրը՝ հիմնականում «տեխնիկական» բաղադրիչների մասով, ՊՈԱԿ-ների արտաբյուջետային խնդիրներն են արծարծվել․ հարցն առաջ է քաշել Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը: Պարգևավճարների մասով քննադատության սլաքն ուղղվել է ՊԵԿ-ին, Փաշինյանն ասել է՝ այո, պրոբլեմը կա, պետք է կարողանանք այնպիսի համակարգ սարքել, որ այլևս նման բան չլինի, սակայն անվանական չի անդրադարձել։ «Բերին-տարան մարզպետներին՝ ի ցույց բոլորիս։ Հանդիպման գլխավոր հարցը դավոսյան հանդիպումն էր՝ Փաշինյանը բավականին մանրակրկիտ անդրադարձավ ղարաբաղյան խնդրին, ներկայացրեց որոշ մանրամասներ Ալիևի հետ հանդիպումից, ասաց, որ խոսակցությունները, թե հայ-հարայ, մեզ ճնշում են, հեսա փաստաթուղթ ա ստորագրվելու, նման բան չկա, հանգիստ եղեք։ Ինքն Ալիևին ասել է, որ չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, պետք է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ նստի, Ալիևն ասել է՝ որ այդպես է, մեր կողմից էլ բանակցային սեղանին կնստի ադրբեջանական համայնքը։ Նիկոլն առարկել է, որ այդ համայնքն Ալիևին է ընտրում ընտրություններին, իսկ իրեն Ղարաբաղը չի ընտրում։ Որ էդպես գնա, թալիշները, լեզգիներն էլ պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
