«Հուսեյնզադեի մեկնումը երրորդ երկիր ապտակ էր պաշտոնական Բաքվին». Գագիկ Համբարյան
![]() 353 Չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ., 10:30 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքուն հայերին մեղադրում է նոր սանդրանքի մեջ. Ադրբեջանում կրկին պարոնոիդալ շիզոֆրենիայի նոպա է... Պաշտոնական Բաքուն մեղադրում է Երևանին, այսպես կոչված, հերթական սադրանքի մեջ... Իսկ հայերի «սադրանքը» կայանում է նրանում՝ 2017-ի հունվարի վերջին Թալիշի ուղղությամբ ադրբեջանցիների անհաջող դիվերսիոն փորձի ժամանակ գերեվարված ասկյար Էլնուր Հուսեյնզադեն 2 տարի Շուշիի բանտում իր պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել և իր ցանկությամբ մեկնել է երրորդ երկիր՝ հրաժարվելով հետ վերադառնալ Ադրբեջան... Երևի ազերիները մտածում էին, որ պաշտոնական Երևանը Հուսեյնզադեին պետք է սկուտեղի վրա մատուցե՞ր Իլհամ բաբային, որին մինչև վերջերս Ադրբեջանն օգտագործում էր հակահայկական հիստերիա հրահրելու՝ հայերին մեղադրելով «անմեղ» ադրբեջանցուն գերեվարելու և կտտանքների ենթարկելոքւ մեջ... Հուսեյնզադեի մեկնումը երրորդ երկիր ապտակ էր պաշտոնական Բաքվին... Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի կողմից գերեվարված ասկյարներն Ադրբեջան հետ վերադառնալուց հետո ենթարկվում են ճնշումների... Հիշեցնեմ, որ երբ 2 տարի առաջ Էլնուր Հուսեյնզադեն գերեվարվեց հայերի կողմից, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի, այդպիսի անուն ազգանունով զինծառայող չկա ադրբեջանական բանակում, որին հաջորդեց Հուսեյզադեի մոր հարցազրույցը Istipress.com կայքին, որի ժամանակ վերջինս բացահայտեց Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչության սուտը և ապացուցեց, որ 2015-ին զորացրվելով բանակից ասկյար Հուսեյնզադեն մինչև գերի ընկնելը որպես պայմանագրային զինվոր է ծառայել ադրբեջանական բանակում... Ասկյար Էլնուրի մոր բացահայտումներից հետո Ադրբեջանի ՊՆ-ն ստիպված եղավ նոր հայտարարությամբ հանդես գալ և Հուսեյնզադեին մեղադրեց անկարգապահության և բազմաթիվ հանցագործությունների մեջ... Զավեշտալին այն է, որ այս ամենից հետո Բաքվում երազում էին, որ Հուսեյնզադեն պետք է վերադառնար Ադրբեջան... Ի դեպ, վերջին տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի իշխանություններն Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում... Միակ վտանգն Էլնուրի համար Բելառուսն է... Եթե վերջինս հայտնվի Բատկայի հայրենիքում, չեն կասկածում, որ Լուկաշենկոն կլորիկ գումարով կվաճառի Էլնուրին ինքնահաստատման հետ խնդիրներ ունեցող ապշերոնյան բռնապետին...»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
