«Այսօրվա ոստիկանապետը միշտ եղել է բռնաճնշումների գործողությունների կիզակետում». Գագիկ Եղիազարյան
![]() 1149 Հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ., 19:05 «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող է մի քիչ խիստ թվալ, բայց հակառակն ապացուցել անհնար է. ուրեմն այսպես՝ 1995-1996թթ Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհ-հանցակիցների հետ զավթեց հայ ժողովրդի իշխանությունը, իսկ այդ անձանցից մեկը հրապարակավ հայտարարեց, թե եթե անգամ ընդիմությունը 100% ձայն ստանար՝ իշխանությունը տվող չկար, վրադիր այդ ամենին հայ ժողովրդի դեմ Հայաստանի իշխանությունը տանկեր հանեց... Կարճ ժամանակ հետո հանցակիցներով չկարողացան գողոնն ու ավարը կիսել և ԼՏՊ-ն ստիպված եղավ հրաժարական տալ, քանի որ տվյալ պահին մնացել էր միայնակ՝ իր իսկ կողմից ստեղծած հանցավոր խմբավորման դեմ... 98-ին կրկին ժողովրդի կամարտահայտմանը դեմ իշխանության ղեկին հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, նույն հանցվոր խմբավորման աջակցությամբ, բայց քանի որ արդեն ճաքեր կային՝ բանը հասավ նոր երկպառակության և կրկին միմյանց դեմ դուրս եկան հանցավոր խմբի անդամները: Շարունակությունը բոլորին հայտնի է... 2003-ին ՌՔ-ն էլ ավելի մեծ բռնությունների և ճնշումների միջոցով վերարտադրվեց, ինչը բնականաբար շարունակվել է նրա կառավարման ողջ ընթացքում: Այս մարդու կառավարման ավարտը նշանավորվեց մարտի 1-ի սպանդով, որի արդյունքում բռնազավթված իշխանությունը փոխանցվեց Սերժ Սարգսյանին, որն իր նախորդներից տարբերվում էր միայն առավել խորամանկությամբ: Բոլոր երեք կառավարիչների օրոք հայ ժողովրդի իրավունքները մասսայաբար, բացեիբաց ոտնահարվել են, երկիրը ենթարկվել է անօրինակ թալանի, տեղի են ունեցել տասնյակ և հարյուրավոր քաղաքական սպանություններ, որոնք այդպես էլ չբացահայտված ու անպատիժ են մնացել, երկրից արտագաղթել է բնակչության գրեթե կեսը, այսինքն տեղի է ունեցել սպիտակ ցեղասպանություն, սեփական ժողովրդի հանդեպ տեռոր, հայ ժողովուրդը կրել է հսկայական կորուստներ, որոնց մի ճնշող մասն անդառնալի... Այս ողջ ժամանակահատվածում ոստիկանական համակարգը եղել է հանցագործ ռեժիմների հենարանը և մահակը, իսկ այսօրվա ոստիկանապետը ողջ այդ ընթացքում անշեղորեն բարձրացել է սանդղակով ու միշտ եղել է բռնաճնշումների գործողությունների կիզակետում, հիմա սա և իր նմանները խոսում են բարձր արժեքներից, հումանիզմ, օրենք, իրավունք և այլն և այլն, իսկ մյուսը՝ նախկին փոխոստիկանապետը, ողջ իր կարիերայի ընթացքում նվազագույնը եղել է աչք փակողի դերում և սղագրել հանցանքներն ու հիմա մեզ մեղադրում է սպանության մեջ՝ քաջատեղյակ լինելով, որ իր իսկ ղեկավարությունն ու այսօրվա ոստիկանապետն են սպանությունների հեղինակն ու պատասխանատուն: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
