Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպման արդյունքները
![]() 1598 Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 11:40 Երեկ Սոչիում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը, որը թվով չորրորդ հանդիպումն է այդ ձևաչափով: Հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում: Պուտինի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը դրական քայլ կլինի: «Եթե դա տեղի ունենա, ապա միակ ճիշտ որոշումը կլինի՝ Սիրիայի անվտանգության ապահովման համար»,- ասել է Պուտինը: Պուտինը հավելել է, որ նախագահները մեծ ուշադրություն են հատկացնում Սիրիայի բնակչությանն ուղղված հումանիտար աջակցության թեմային: Իրանի նախագահը նշել է, որ Սիրիան պետք է ազատագրել ահաբեկիչներից, և դրանում համաձայն են գագաթնաժողովի բոլոր մասնակիցները: «Կարևոր է լարվածության նվազեցումը: Իդլիբը սիրիական պետության մասն է, որը պետք է մաքրվի ահաբեկիչներից»,- նշել է Ռոհանին: Նա նաև հայտնել է, որ Թեհրանում հույս ունեն, որ ԱՄՆ-ը կվերանայի Մերձավոր Արևելքի նկատմամբ իր քաղաքականությունը: Թուրքիայի նախագահն, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը չպետք է «իշխանության վակուումի» հանգեցնի: «Մենք չենք ցանկանում, որպեսզի Սիրիայում և մյուս այլ տարածաշրջաններում նոր ողբերգություններ լինեն, նոր հումանիտար ճգնաժամեր: Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել Իդլիբում «հանգստություն» պահպանելու համար՝ չնայած դժվարություններին, չնայած որոշ երկրների սադրանքներին»,- ասել է Էրդողանը: Հանդիպման արդյունքներով համատեղ փաստաթուղթ է ստորագրվել, որում ասվում է, որ հերթական հանդիպումը կկայանա ապրիլին Թուրքիայում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
