Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Անորակ ալկոհոլից թունավորվածների թիվը հասել է 140-ի

Անորակ ալկոհոլից թունավորվածների թիվը հասել է 140-ի
1233
Կիրակի, 24 փետրվարի, 2019 թ., 13:30

Հնդկաստանի Ասսամ նահանգում անորակ ալկոհոլից թունավորվածների թիվը հասել է 140-ի, հայտնում է News18 հեռուստաընկերությունը: Զոհերի ու տուժածների թիվն, ըստ աղբյուրի, աճում է ամեն րոպե:

Միջադեպի կապակցությամբ արդեն կա 12 բերման ենթարկված, նրանք կասկածվում են անորակ ալկոհոլ արտադրելու համար: Զանգվածային թունավորումը տեղի է ունեցել, երբ նահանգի պլանտացիաներից մեկի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել ու ալկոհոլ գնել:

Նշենք, որ փետրվարի սկզբին կեղծ լիկյոռ խմելու հետևանքով Հնդկաստանում 100-ից ավելի մարդ էր մահացել: