Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան

2233
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 17:00
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Regnum-ի փոխանցմամբ՝ երկրի նախագահի պաշտոնում առաջին այցն է տարածաշրջան:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկօրյա այցի ընթացքում Զուրաբիշվիլին կհանդիպի պաշտոնատար մի խումբ անձանց հետ, կքննարկի երկկողմ համագործակցության ակտուալ հարցերը:
Ընդ որում, նշվում է, որ այցը տեղի կունենա «երկկողմ հարաբերությունների սառեցման ֆոնին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլ դիրքը: Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարել էր, որ Վրաստանում չեն բացառում Ռուսաստանից գազի գնումները վերականգնելու հնարավորությունը:

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
2702:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
5201:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
103Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
80Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
92Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
161Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
114Երեկ, 17:06
«Միայն այս իշխանության հեռանալու դեպքում դժոխքից դուրս կգանք»․ Ոսկան Սարգսյան
89Երեկ, 17:06