4-ամյա երեխան մի քանի օր մնացել է միայնակ՝ տատիկի անշնչացած մարմնի հետ
1506 Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 23:45 ՌԴ Բուրյաթիայի Հանրապետության Ուլան Ուդե քաղաքում 4 տարեկան տղան մի քանի օր է անցկացրել իր տատիկի անշնչացած մարմնի կողքին: Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, տատիկը 71 տարեկան է եղել, նա երեխային միայնակ է խնամելիս եղել, քանի որ փոքրիկի մայրը դեռ 2016-ին է մահացել, իսկ հայրն անհայտ է: Ընտանիքն ապրել է բարեկեցիկ կյանքով, երեխան հաճախել է մանկապարտեզ: Հենց մանկապարտեզի դաստիարակն էլ ահազանգ է հնչեցրել՝ անհանգստանալով, որ երեխան արդեն մի քանի օր է՝ մանկապարտեզ չի հաճախում, իսկ տատիկը չի պատասխանում հեռախոսազանգերին: Ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են տարեց կնոջ դին, նրա կողքին՝ երեխային: Ըստ նրանց՝ տղան բնակարանում մենակ մնացել է 2-3 օր, այդ ընթացքում նա միայն ջուր է խմել ու կերել սեղանի վրա մնացած մի քանի կոնֆետը: Երեխան այժմ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրա հարազատները փաստաթղթեր են հավաքում՝ երեխային որդեգրելու համար: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
240Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
183Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
371Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
40623.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
108223.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
36522.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
48422.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
36122.04.2024, 13:18