«Հակառակ ԱՄՆ-ի ցանկության՝ հայ-իրանական հարաբերությունները պետք է ամուր մնան». Այաթոլլա Խամենեի
![]() 2182 Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 12:05 Հայ-իրանական հարաբերությունները պետք է մնան ամուր և բարեկամական՝ հակառակ ԱՄՆ ցանկության: Այս մասին երեկ Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է IRNA-ն: «Իհարկե, ամերիկացիներն անհուսալի են և ամենուր հետևում են ապստամբություններին, կոռուպցիային, հակամարտություններին ու պատերազմներին, ինչպես նաև դեմ են Հայաստանի և Իրանի միջև կապերին»,- ասել է նա: Այաթոլլա Խամենեին անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև կոչ արել իրականացնել Թեհրան Փաշինյանի ընթացիկ այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունները: Վարչապետն, իր հերթին, բանակցությունները կառուցողական է անվանել և հույս հայտնել, որ համաձայնությունները կիրականացվեն երկու երկրների կողմից: Նա նաև նշել է, որ Երևանը շահագրգիռ է բարեկամական Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման և զարգացման հարցում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
