«Հայաստանում նոր կառավարությունը ԼՂ կարգավորման նոր հնարավորություն է բացում». Ուորլիք
![]() 2253 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 10:00 Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը. «Կարծես թե, նախագահ Ալիևն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջև պաշտոնական գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ»: Պաշտոնաթող դեսպան Ուորլիքը, ով այժմ Վաշինգտոնում ներկայացնում է Վլադիմիր Պուտինի համակուրսեցու և ընկերոջ՝ Նիկոլայ Եգորովի կողմից հիմնադրված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյեվ և գործընկերներ» ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունը, ընդգծում է, որ չի կիսում այն կարծիքը, թե Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Երեք տարի համանախագահ աշխատելով ես դրա որևէ ապացույց չեմ տեսել: Ընդհակառակը, աշխատել եմ Ռուսաստանի կառավարության հետ, տեսել եմ նրանց հետաքրքրությունը կարգավորման գործում և ասեմ, որ դա տրամաբանական է. Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում և չէր ցանկանա, որ իր սահմաններին, իր ավանդական բարեկամներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվեր»: Ավելի վաղ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նախկին այլ ներկայացուցիչ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայն»-ին ասել էր, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորման մեջ, քանի որ դրա արդյունքում Կրեմլը կզրկվի Երևանի և Բաքվի վրա ազդեցություն գործադրելու կարևոր լծակից: Դեսպան Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է այլ դառնում է ավելի վտանգավոր: Ուստի, անհրաժեշտ է այն կարգավորել և, իր իսկ խոսքերով, օր առաջ ազատվել երկրների ապագան մշուշում թողնող ամպերից. «Իսկ ձե՞ր կարծիքով, հայերի ևս մեկ սերունդ ցանկանում է ապրել այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնը վերաբերում է ադրբեջանցիներին՝ արդյոք կարծո՞ւմ եք Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել հաջորդ սերունդներին: Անշուշտ՝ ոչ»: Հակամարտության կարգավորման սկզբունքները Ջեյմս Ուորլիքի խոսքով հիմնականում անփոփոխ են և լավ հայտնի: Այժմ դրանք ընդգրկված են «Լավրովի ծրագիր» կոչվող հայտնի փաստաթղթում, որը, սակայն, դեսպան Ուորլիքը նախընտրում է չանվանել Սերգեյ Լավրովի անունով. «Այդ սկզբունքները պետական գաղտնիք չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ և կողմերից պահանջվում են համարձակ քայլեր առաջ շարժվելու համար»: |

«Մենք դադարել ենք հասարակություն լինել, օտարացել ենք ճշմարտությունից»․ Վահե Հովհաննիսյան
5503:06
Իսրայելում 2025 թ․ հայերի դեմ իրականացվել է առնվազն 20 հարձակում
13201:06
«Մինչ մենք քննարկում ենք Փաշինյան - Պուտին զրույցը, Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից»․ Կարեն Հեքիմյան
18600:42
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ մշակում է անթաքույց զավթողական հայեցակարգ»․ Տաթևիկ Հայրապետյան
169Երեկ, 23:42
«Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
174Երեկ, 23:30
«Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար». Ուշակով
197Երեկ, 23:16
Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
152Երեկ, 22:45
«Դավիթը չպետք է դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք»․ Ռոբերտ Ամստերդամ
181Երեկ, 22:18
