«Այժմ էլ Փաշինյանի հակառակորդներն են նրան ու իր թիմին մեղադրում ավելի պրոռուսական լինելու մեջ». Ստյոպա Սաֆարյան
![]() 413 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 18:10 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է. «Ողջունելով ՀՀ վարչապետի այս հայտարարությունը, այդուհանդերձ, նկատեմ, որ դա անելու՝ մարդկությանը հայտնի իրավական ձևը լյուստրացիան է, որի կողմնակիցն եմ տասնամյակներով, ժամանակին էլ հեղինակել եմ «Լյուստրացիայի մասին մայր ու հարակից օրենքների փաթեթ», որը չընդունվեց նախկին իշխանությունների օրոք: Այժմ, երբ տարատեսակ ռուս, ռուսահայ գործիչներ խոսում են ՀՀ իշխանություններում օտարերկրյա ագենտների մասին, «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ անուղղակի նույնպես փորձում են տարանջատվել «սորոսականներից» ու այլ «---ականներից»՝ դրանով անուղղակի համաձայնելով վերջին շրջանի ռուս, ռուսահայ մանիպուլյացիների հետ, ինչպես նաև՝ տաիներ շարունակ հայ հասարակության մեջ էլ մյուս կողմից կան կասկածներ իշխանությունների մեջ օտար ու մասնավորապես ռուսական ագենտների ներդրվածության մասին, թերևս այս հայտարարությանը միս և արյուն տալու լավագույն ուղին լյուստրացիայի մասին օրենքի ընդունումն ու գործընթացն է: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնված ՀՀ ինքնիշխանության վերականգնման հայեցակարգը ենթադրում է որոշումների ընդունման գործընթացի վրա օտար ազդեցությունների բացառում: Այսինքն, երկրի ինքնիշխանությունը երբեք վերականգնված ու կատարյալ չի լինելու: Իսկ եթե ուղղակի ամեն ինչ սահմանափակվի նման քաղաքական հայտարարություններով ու ամեն մեկը մյուսին մեղադրի կամ ակնարկի օտար ազեդցություններ ներկայացնելու մեջ, ապա, զգուշացնում եմ՝ շատ վատ տեղ կգնանք ու ամեն ինչ կվերածվի blame-game-ի՝ փոխադարձ մեղադրանքների, որովհետև այժմ էլ Փաշինյանի հակառակորդներն են նրան ու իր թիմին մեղադրում ավելի պրոռուսական լինելու մեջ, քան նախկին իշխանություններն էին: Հետևաբար, այս խնդիրը պետք է լուծվի զգույշ, նուրբ, իրավական հարթության մեջ ու ճանապարհով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
