2008թ-ի այս օրը Մարտակերտում ռազմական ընդհարումներ տեղի ունեցան
![]() 393 Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 15:15 2008 թվականի Մարտակերտի ռազմական ընդհարումները սկսել են մարտի 4-ին՝ ՀՀ նախագահական ընտրության ցույցերից անմիջապես հետո։ Այն 1994-ի Ղարաբաղյան պատերազմի զինադադարից ի վեր ամենաուժեղ կռիվն էր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ադրբեջանը, փորձելով օգտվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում է գործել Արցախի զինված ուժերի դեմ։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով ետ առնելու ազատագրված հողերը և գնել է ռազմական պետքեր և փամփուշտներ։ Մարտի 4-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ Լևոնարխ գյուղի մոտ, Մարտակերտում։ Հարձակվողներին կարճ ժամանակով հաջողվել է գրավել Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող առաջնային հենակետային դիրքեր։ Սակայն մի քանի ժամից պաշտպանական բանակի ստորաբաժանումները դրանք ետ են գրավել։ Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ թողնելով 8 դիակ և ռազմամթերք։ Հայերի կողմից վիրավորվել էին միայն երկուսը։ Ադրբեջանական կողմը հայտնել է միայն չորս զոհված զինվորի անուն, միաժամանակ պնդել, որ հայկական կողմը իբր տասներկու զոհ է տվել։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
