Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցով է հանդես եկել
![]() 748 Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 14:30 «168 Ժամը» ներկայացրել է հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նշելով, որ գրավոր հարցաշար է ուղարկել նրան։ Ներկայացնում ենք հատված՝ այդ հարցազրույցից: – Պարոն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկն է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է «եփվում»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մոտ ապագայում՝ կարգավորման առումով։ – Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցություննները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք։ Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ։ Ակնհայտ է, որ Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։ Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։ – Եվս մեկ հարց այս թեմայով։ Մամուլում և սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու։ Թերևս մամուլից տեղյակ եք այդ ամենի, ինչպես նաև՝ այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրի» մասին (եթե այն ընդհանրապես գոյություն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դավադրության տեսությո՞ւն» է, թե՞, այնուամենայնիվ, իրական մի բան։ – Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
