«Վիվա Հայաստան». Հայաստանը շքեղ կերպով ներկայացվել է բրազիլական կառնավալին
![]() 530 Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 20:45 Բրազիլիայում ՀՀ դեսպանության անմիջական աջակցության և հայ համայնքի ակտիվ մասնակցության շնորհիվ ավանդական բրազիլական կառնավալի երկրորդ օրը՝ մարտի 3-ին Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում բեմականացվեց Հայաստանին նվիրված շքեղ ծրագիր: Ներկայացումն իրականացվել էր Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցի կողմից, որի տնօրեն Անժելինա Բազիլիոն նախապատրաստական փուլում՝ ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի հրավերով, 2018թ. պատվիրակությամբ այցելել էր Հայաստան և բազմաթիվ հանդիպումներ ունեցել պատկան մարմինների ղեկավարների, ազգագրագետների և լրատվամիջոցների հետ: Աշխարհի 140 երկրում հեռարձակված 65 րոպե տևողությամբ ներկայացումն ունեցավ կարևորագույն քաղաքական, մշակութային, կրթական և քարոզչական նշանակություն: Ներկայացման սցենարի հեղինակ Անդրե Մաշադոն, անդրադառնալով Հայոց պատմության կարևորագույն շրջաններին՝ սկսած Նոյ նահապետից մինչև նորօրյա Հայաստանը, համապատասխան դեկորացիաներով և գունագեղ հայկական տարազներով, եռագույնով և զինանշանով, ներկայացրեց հինավուրց հայ մշակույթը և վերածնված Հայաստանը: Պարահանդես-շքերթի ողջ ընթացքում հնչում էր այս առիթով հատուկ գրված երգը, որը, ինչպես և ամբողջ ծրագիրը վերնագրված էր Կեցցե Հայաստանը (Viva Hayastan) փառաբանում էր հայ-բրազիլական բարեկամությունն ու հայ ժողովրդին: Անհրաժեշտ է հատուկ նշել, որ Բրազիլիայի խոշորագույն լրատվամիջոց հանդիսացող Globo ընկերության լրագրողները մանրամասն մեկնաբանում էին բեմականացումը՝ հատուկ անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության պատմությանը և Մեծ Եղեռնից մազապուրզ եղած հայերի ճակատագրին, որոնց մի ստվար զանգված հաստատվել է Սան Պաուլոյում և մեծ ներդրում է բերում երկրի բարգավաճմանը: Նախադեպը չունեցող այս պատմական իրողությունը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ների կողմից ՝ արժանանլով բարձր գնահատականի: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12





