Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան
![]() 529 Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 10:45 Մարտի 5-ը ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին Արարատում: «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»,- ասել է Վազգեն Սարգսյանը: 1990-95թթ եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1990-92թթ՝ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1990-92թթ «Երկրապահ» կամավորականների ջոկատների հրամանատար, 1991-92թթ.՝ ՀՀ պաշտպանության 1-ին նախարար, 1992-93թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993թ.՝ «Երկրապահ» միության նախագահ, 1993-95թթ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի պետնախարար, 1995-99թթ՝ ՀՀ պաշտպանության նախարար: Վազգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ աշխատեց չորս տարի և այդ ընթացքում հայկական բանակը համալրեց լավագույն մասնագետներով: Նրա օրոք բանակը կրկնապատկվեց՝ համեմատած նախորդ երկու տարիների: «Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, բայց հաճելի հոգս է»,- նշել է Վազգեն Սարգսյանը։ Երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է լուծել Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով, Սարգսյանը պատասխանել է. «Թող նա դա անի. մենք պատրաստ ենք»: 1999թ. հունիսի 11-ից՝ ՀՀ վարչապետ։ 1998թ.՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, 1999թ.՝ «Միասնություն» դաշինքի համանախագահ։ Վազգեն Սարգսյանը մահացել է 1999թ․ հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով: 1999թ. հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
