«Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում». Էդուարդ Շարմազանով
![]() 379 Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 11:15 ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ լսեցի՞ք Փաշինյանի ելույթը: Փաստորեն թավշյա հեղափոխությունը վերականգնել է ժողովրդավարությունը Հայաստանում: Հիմա մի քանի հարց իրեն... Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում: Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են: Փաստորեն Նիկոլի Հայաստանում դատավորներին ու քաղաքական ընդդիմախոսներին սպառնալը և ցուցումով մարդ բռնելը ժողովրդավարության հաղթանակ է համարվում: Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պաշարումը, և գործադիրի կողմից օրենսդիր իշխանության աշխատանքներին միջամտելը դեմոկրատիայի նվաճումն են՝ ըստ մերօրյա Ջեֆերսոնի: Ելույթից ակնհայտ էր, որ Փաշինյանը շատ է ոգևորվել դեկտեմբերին ստացած 70% քվեներից... Հիշեցման կարգով ասեմ, որ Տեր-Պետրոսյանը գրեթե 85% էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Հ.Գ. Արցախյան կարգավորման անդրադարձը ելույթում շատ զգուշավոր էր: Բա ո՞ւր մնաց մեր դուխով վարչապետի հպարտ ու խրոխտ տեսակետը...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
