«ՊՆ-ն հետևողական է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու հարցում». Ժաննա Ալեքսանյան
![]() 347 Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 14:10 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել զոհված 4 զինծառայողների անունները, որոնց մահերը համարել է զինվորական ծառայության հետ չկապված և թաքցրել: Փաստորեն՝ ՊՆ-ն հետևողական է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու հարցում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարտավոր է հանրությանը բացատրել՝ ինչ է նշանակում զինվորական ծառայության հետ չկապված մահեր: Չէ որ նրանք զինծառայողներ են, նրանց զորակոչել են բանակ, նրանք գտնվում են պետության պատասխանատվության ներքո և գլխով են պատասխանատու նրանց կյանքերի համար: Սա բացահայտ անտարբերություն է մարդկային կյանքերի և վերաբերմունքը զինվորի նկատմամբ: Զինվորը գնում է հայրենիքի առջև իր պարտքը կատարելու, բավական չէ, որ նա չի վերադառնում, այլև նրա մահը որակվում է զինվորական ծառայության հետ չկապված մահ: Սա բացահայտ անմարդկային վերաբերմունք է: Հայտնի չէ նաև՝ արդյոք քրեական գործեր հարուցվել են այդ դեպքերով»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
