«Ազատամարտիների դաշինք»-ը կպաշտպանի Սամվել Բաբայանի թեկնածությունը
![]() 885 Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 22:35 «Ազատամարտիների դաշինքը» Արցախի նախագահական ընտրություններում կպաշտպանի ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թեկնածությունը։ Այս մասին դաշինքը հայտարարություն է տարածել։ ««Ազատամարտիների դաշինք»-ի վարչությունը իր հերթական նիստում մի շարք այլ հարցերի հետ միաժամանակ քննարկեց նաեւ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կողմից իր թեկնածությունը 2020թ․ կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրությանը առաջադրելու եւ դրա հետ կապված Արցախի գործող իշխանությունների արձագանքների հարցը։Կարծում ենք, որ նրանց կողմից հայտարարված Սամվել Բաբայանի՝ իբրեւ թե քաղաքացիություն չունենալու պատճառաբանությունը արհեստական է եւ միտված է մասնակցությունն ընտրությանը խոչընդոտելուն, այս մոտեցումն առավել անընդունելի է բարոյական տեսանկյունից։ Համոզված լինելով, որ մեր ունեցած լրջագույն ներդրումը Արցախի ազատագրման եւ նրա անվտանգության ապահովման գործում մեզ իրավունք է տալիս արտահայտելու մեր կարծիքն ու դիրքորոշումը Արցախում տեղի ունեցող գործընթացների եւ նրա ապագայի վերաբերյալ հայտարարում ենք՝ ծանոթ լինելով Սամվել Բաբայանի մտահոգություններին եւ մոտեցումներին, ինչպես նաեւ Արցախի անվտանգությանն սպառնացող այսօրվա մարտահրավերների լուծման՝ նրա առաջարկած մարտավարությանը, օրինական բոլոր հնարավոր միջոցներով սատարելու ենք Սամվել Բաբայանին՝ ԼՂՀ նախագահի գալիք ընտրությանը որպես թեկնածու առաջադրվելուն խանգարող բոլոր խոչընդոտների հաղթահարման գործում»,– ասված է հայտարարության մեջ։
|

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
