Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հանուն Արցախի անվտանգության, Քոչարյանը պետք է մնա բանտում». Արտակ Գալստյան

«Հանուն Արցախի անվտանգության, Քոչարյանը պետք է մնա բանտում». Արտակ Գալստյան
215
Ուրբաթ, 08 մարտի, 2019 թ., 15:35

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՝ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ԲԱՆՏՈՒՄ

Օրերս Ռ. Քոչարյանը պատասխանելով 168.ժամի հարցերին երկու միտք է հնչեցրել:
1. «Քաղաքացիական պայմանագիրը» իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ» Ռ. Քոչարյան:
Ռ. Քոչարյանը հավանաբար մոռացել է՝
-որ ինքը եղել է ՀՀՇ վարչության անդամ,
-որ ՀՀՇ-ի անմիջական օժանդակությամբ Արթուր Մկրտչյանի սպանությունից հետո դարձավ Արցախի Նախագահ
-որ 1996թ-ին անվերապահորեն սատարեց ԼՏՊ-ին հետընտրական զարգացումների ժամանակ
-որ 1997թ-ին հենց ՀՀՇ-ն նրան դարձրեց Վարչապետ, ապա Նախագահ
-որ 1999թ-ին Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ նրա իշխանությունը մազից էր կախված, կարողացավ պահել այն ԼՏՊ-ի «Համախմբվեք Նախագահի շուրջ» կոչի շնորհիվ, որի համար էլ հրապարակային շնորհակալություն հայտնեց նրան:
Ի տարբերություն Ռ. Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանը երբեք ՀՀՇ անդամ չի եղել, ավելին, երբ Քոչարյանը ՀՀՇ վարչության անդամ էր, Փաշինյանը քննադատում էր ՀՀՇ-ին, որի համար էլ փակեցին նրա թերթը:
Այնպես որ, կարող ենք հստակ արձանագրել, որ ՀՀՇ-ի պրիմիտիվ տարբերակը դա հենց Քոչարյանի իշխանությունն էր:
2. «Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից»։ Ռ.Քոչարյան
Հանրահայտ փաստ է, որ Արցախի հարցը կլուծվի, երբ կունենանք տնտեսապես, ֆինանսապես, ռազմականապես, խիտ բնակեցված հզոր Արցախ և Հայաստան:
Ռ. Քոչարյանը եղել է Արցախի և ՀՀ Նախագահ:
Ամայացած է Արցախը և Հայաստանը,արտագաղթի տեմպերը գերազանցել են ցեղասպանության արդյունքները, միևնույն ժամանակ Նախագահ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը 25 տարեկանում հայտնվեց Ֆորբսի միլիարդատերերի ցուցակում:
Միգուցե Քոչարյանին թվում էր Արցախի հարցը լուծվում է Ֆորբսո՞ւմ, և այդ պատճառո՞վ էր առաջին գիծ ուղարկել իր ավագ որդուն:
Զարմանալի է նաև այն, որ Քոչարյանը որոշել է խանգարել Ղարաբաղի «հանձնմանը» բանտից:
Սակայն, երբ ազատության մեջ էր թալանեց երկիրը, քայքայեց տնտեսությունը, խթանեց արտագաղթը, չխանգարեց և նույնիսկ չարձագանքեց 800 հեկտար հողերի հանձնմանը:
Անկեղծ ասած, ես հակված եմ, որ Քոչարյանն իրոք այսօր անկեղծ է իր Արցախի «հանձնմանը» խանգարելու մտադրության մեջ:
Սակայն ստացվում է հետևյալը՝
Երբ Քոչարյանը ազատության մեջ է, ապա իր գործողություններով նպաստում է Արցախի հանձնմանը, իսկ երբ բանտում է անկեղծ խանգարում դրան:
Արձանագրենք՝
Որպեսզի Քոչարյանը արդյունավետ խանգարի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են «հանձնել» Արցախը ապա նա, հանուն Արցախի անվտանգության պետք է մնա բանտում:
Ի՞նչ ասեմ, յուրահատուկ անձնազոհություն է:
Ցավոք նրա պաշտպանները այսքանը չեն հասկանում և անընդհատ Քոչարյանին բանտից ազատելու փորձեր անելով փաստացի օգնում են այն ուժերին, ովքեր ցանկանում են «հանձնել» Արցախը»: