Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
![]() 427 Երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ., 21:15 Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը: Այս մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան հայտնել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ շաբաթ օրն արված հայտարարությանը: Ներսիսյանը հավելել է, որ բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանելու ստատուս քվոն: «Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»,- նշել է ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ ըստ ԵԱՀԿ ՄԽ-ի՝ մարտի 9-ին արված հայտարարության՝ ԼՂ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Ըստ համանախագահների՝ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի 2009-2012թթ. համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերը, որոնք ենթադրում են ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ ապահովող միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար, ՀՀ-նն և ԼՂ-ն կապող միջանցք, իրավական տեսանկյունից կամքի պարտադիր դրսևորման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, խաղաղապահ գործողություն ներառող միջազգային անվտանգության երաշխիքներ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
