«Ո՞ւմ համար կամ հանուն ո՞ւմ է սա ասվում». Ստյոպա Սաֆարյան
![]() 760 Երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ., 04:15 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք, որ 2016թ. Մոսկվայից նոր եկած Սամվել Բաբայանը Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում ապրիլյան քառօրյա պատերազմը անվանեց լայնամասշտաբ դիվերսիա... Հիշեցնեմ, թե այն ժամանակ ինչ տեսակետ հայտնեցի ու դա էր պատճառը, որ չէի կարող ողջունել մեկ տարի անց նրա կողմից ՕՐՕ դաշինքի ստեղծումը, այն էլ այդ պատերազմը անցած մեկ այլ սուբյեկտի՝ Սեյրան Օհանյանի հետ... Տեղի ունեցածը ոչ թե պատերազմ, այլ դիվերսիա անվանելը նշանակում էր ջրել պատասխանատվությունը, որ կարող էր միջազգայնորեն ունենալ հարձակվող կողմը՝ Ադրբեջանը, նրան խրախուսած կողմերը.... Դիվերսիայի համար միջազգային պատասխանատվություն ու հետևանքներ չկան, իսկ այ պատերազմի համար կան... Ու երբ դա ասում է պատերազմ անցած ռազմական գործիչը, այլ ոչ թե պատերազմից չհասկացող, դիլետանտ մեկը, ապա տրամաբանական է, որ հարց պետք է տաս՝ ո՞ւմ համար կամ հանուն ո՞ւմ է սա ասվում... Երբեք չեմ ասի, թե Սամվել Բաբայանը դա ասում էր հանուն Ադրբեջանի, բայց, այ, հանուն Ռուսաստանի, որտեղ հայտնվել էր մեծ պարտքերի տակ ու որտեղ սկսել էր ինտենսիվ շփումներ ունենալ ռուս զինվորականութան հետ, հնարավոր էր.... Դեհ, չասեմ նրա անհասկանալի ներխուժումը Արցախի տարածք, որտեղ, ցավոք, մեր լավ ընկեր Հայկ Խանումյանը տուժող դարձավ... Հիմա Բաբայանը ասում է, թե Արցախը պետք է տեղափոխվի ռուսական մանդատի տակ.. Մի ծրագիր, որը Ռուսաստանում մշակվել է 2008թ.-ից, կոնցեպտուալ շարադրվել 2012-2013թթթ., որի էությունը ռուսական ռազմական ներկայությունն է Արցախում՝ ինչպես որ եղել է Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Մերձդնեստրում: Մի բան, որին անգամ դիմադրեց Սերժ Սարգսյանը թեկուզև 800 հեկտարի խարանը վերցնելով, ինչի մասին վկայեցին ապրիլյան պատերազմն ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Սերժ Սարգսյանի զինակիցները եթե այսօր մեղադրում են Նիկոլ Փաշինյանին Վինենայի պայմանավորվածություններից ետքայլի մեջ, որը թույլ է տալիս պատերազմների ու միջադեպերի հետաքննություն իրականացնել, շատ բան կամ չգիտեն, կամ էլ գիտեն, բայց ազնիվ չեն մեղադրանքի սլաքները ուղղելիս.... Ավելին չեմ գրի.... Դե բա այսքանից հետո իսկապես ոնց չգնահատես Սերժ Սարգսյանին, ով բավական արագ ջոկեց մեծ դավադրությունը ոչ միայն իր, այլ նաև Արցախի դեմ ու իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելը ճիշտը համարեց»: |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
