«Իսկ քանի՞ անգամ է Ադրբեջանը նման բովանդակության լուր տարածել մեր քաղաքացիների համար». Աշոտ Ասատրյան
![]() 528 Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 17:00 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել ապահովելու սահմանը հատած ադրբեջանցու շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Էլվին Իբրահիմովի հետ, ով Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում՝ 2019-ի մարտի 16-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում: Իբրահիմովը ցանկություն է հայտնել հանդիպելու իր ընտանիքի անդամներին կամ խոսելու նրանց հետ և խնդրել է Պաշտպանի աջակցությունն այդ հարցում: Պաշտպանը հարցը քննարկել է ԱԱԾ տնօրենի հետ։ Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել ապահովելու Էլվին Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ՝ թղթային, հեռախոսային կամ տեսաձայնային կապի միջոցով: Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի և նրա ընտանիքի անդամների հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում և երաշխավորելու նրանց անվտանգությունը երկրում: Իսկ քանի՞ անգամ է Ադրբեջանը նման բովանդակության լուր տարածել մեր քաղաքացիների համար կամ քանի անգամ է նման կերպ լուսաբանել սահմանն անցած քաղաքացիների դեպքերը։ Միևնույնն է, աշխարհն էլ, եթե մի օր շուռ գա, մենք մեր հայությունն անելու ենք, աջ ու ձախ բոլորին օգնելու ենք։ Ու այս ամենը կատարվում է մի ժամանակահատվածում, երբ հենց այս պահին Հայաստանի քաղաքացին 20 տարով դատվել է Ադրբեջանում սահմանը հատելու համար։ Ամեն դեպքում մարդ լինելն ավելի լավ է, քան մարդասպան հրեշ լինելը։ Անկախ նրանից, որ դիմացի կողմը երբեք սա չի գնահատում ու չի հասկանում։ Դե իրենք այլ պատկերացումներ ունեն մարդկության մասին»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
