Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնին էր 30 տարի
1290 Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 18:30 Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու իր որոշման մասին: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ,- հայտարարել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով ղազախ ժողովրդի առջև երկրի հեռուստաալիքներից,- այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ երկրի ղեկավարի պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»: Երկրի նախագահի լիազորություններն անցել են խորհրդարանի նախագահին՝ Կասիմ Ժոմարթ Տոկաևին՝ մինչև երկրում ընտրությունների անցկացումը: Նազարբաևն, ով այս տարի կդառնա 79 տարեկան, Ղազախստանի առաջին և առայժմ միակ նախագահն է: 1991 թվականից ի վեր նա մի քանի անգամ հաղթել է ընտրություններում: Վերջին անգամ՝ 2015-ի արտահերթ ընտրություններին, հավաքել է 97,75% քվե: Նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու էր 2020-ին: Հավելենք, որ 2007 թվականին երկրի խորհրդարանը նրան՝ որպես երկրի առաջին նախագահի, հնարավորություն էր տվել առաջադրվել անսահմանափակ քանակությամբ: Հավելենք, որ Նազարբաևը շարունակելու է մնալ Ղազախստանի Անվտանգության խորհդրի նախագահի պաշտոնում՝ ցմահ: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
14511:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
248Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
428Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
211Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
273Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
202Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
23723.04.2024, 16:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
24723.04.2024, 16:06