«Սա առաջին անգամ բարձրաձայնվում է պետական մակարդակով». Արթուր Հայրապետյան
![]() 723 Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 20:20 Ի հեճուկս ՀՔԾ հորդորների, Մարտի 1-ի քրեական գործից որոշակի արտահոսքեր տեղի ունեցան, որոնցից մեկում ուշագրավ փաստ կա մարտիմեկյան իրադարձություններին՝ 0038 հրամանագրով բանակի օգտագործման առնչությամբ: Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթի հրապարակած՝ Սերժ Սարգսյանի հարցաքննության մեջ Սարգսյանին տրվող քննիչի հարցերից մեկը սա է. «Քննության ընթացքում, ինչպես արդեն նշվեց, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանի վրա բոլոր բանակային կորպուսներից, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից, համահավաք գումարտակներ են տեղափոխվել Երևան, տեղակայվել մայրաքաղաքում և հարակից բնակավայրերում գտնվող զորամասերում, որտեղ վերջիններիս հետ ոստիկանության սպաները զորավարժություններ են անցկացրել ցուցարարների դեմ պայքարելու, ցույցը ցրելու, նրանց միջից ակտիվիստներին չեզոքացնելու շուրջ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ»: Այս հարցին Սարգսյանը պատասխանում է. «Ես տեղյակ չեմ նման բաների մասին, լսում եմ առաջին անգամ»: Բայց այստեղ ամենաէականն ու ուշագրավը հարցի ձեւակերպումն է: Մասնավորապես, քննիչը պնդում է, որ «փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանի վրա բոլոր բանակային կորպուսներից, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից…»: Այսինքն, այն, ինչի մասին հանրությունը գիտեր, խոսում էր արդեն ավելի քան տասը տարի, որ զորք բերվել է ոչ միայն ոչ սահմանամերձ գոտուց, այլև հենց թեժ սահմանամերձ հատվածներից՝ այդ թվում Արցախից, առաջին անգամ բարձրաձայնվում է պետական մակարդակով»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
