«Սա պատմական նյութ է». Հրանուշ Խառատյան
![]() 884 Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 20:05 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձրացնելու համար: Սա պատմական նյութ է: Մի շարք կարևոր հարցեր ճշգրտելուց զատ հաստատում է նաև, որ ժողովուրդն այս կամ այն կերպ մոտավորապես հենց այսպես էլ պատկերացնում էր իրերի վիճակն ու մարդկանց հարաբերությունները: Իսկապես լուրջ հարց է՝ Քոչարյանին հոկտեմբերի 27-ի կապակցությամբ հաստատումներ է անում. «Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգնաժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբիլիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք»։ Իսկապես, հոկտեմբերի 27-ի փաստացի մարդածին աղետից հետո ոչինչ չարեց՝ հավանաբար շատ լավ իմանալով դեպքերի հետագա զարգացման ընթացքը, իսկ մարտի մեկի խաղաղ ցույցի ցուցարարների դեմ բանակ հանեց, կրակել տվեց քաղաքացիների վրա և արտակարգ դրություն հայտարարեց: Համեմատելի՞ են իրավիճակները: Հիշում ենք, չէ՞՝ ինչպես էր հոկտեմբերի 27-ից հետո օրեր շարունակ դեմքը վախից ծամածռվել: Բայց մեկ է՝ «գնաց Ստամբուլ և ստորագրությունը դրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ»»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
