«Սամվել Բաբայանի կողմից բարձրաձայնված ռուսական մանդատի տարբերակն, իմ կարծիքով, բոլորովին իրագործելի չէ». Արման Մելիքյան
![]() 392 Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 10:10 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակամարտության սառեցման՝ Սամվել Բաբայանի կողմից բարձրաձայնված ռուսական մանդատի տարբերակն, իմ կարծիքով, բոլորովին իրագործելի չէ: Մանդատ կոչվածը, կամ այս կամ այն տարածքի հանդեպ խնամակալության իրավունքը որևէ գերտերության էր տրվում շատ որոշակի քաղաքական, իրավական համաձայնեցումների արդյունքում ու միջազգային իրավունքի զարգացման պատմական շատ որոշակի փուլում: ՄԱԿ-ի հիմնադրումից հետո այդ պրակտիկան, ըստ էության, դադարեցվել է: Բայց դա դեռ հարցի մի կողմն է: Եթե անգամ նշված մոտեցումը կիրառելի լիներ մեր օրերում, ապա Արցախի համար դա անմիջապես տարածքային կորուստների դուռ կբացեր, քանի որ ստեղծված իրավա-քաղաքական իրողություններում Ռուսաստանը կարող է այդպիսի երևակայական մանդատ ստանձնել նախկին ԼՂԻՄ տարածքի, այլ ոչ թե ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հանդեպ, այն էլ պաշտոնական Բաքվի համաձայնությամբ: Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները պարտադրված են համադրելու իրենց ռազմական ներուժն ու քաղաքական-դիվանագիտական հնարավորությունները՝ մեզ համար ընդունելի արժանապատիվ խաղաղության տարբերակն ապահովելու համար, ուստի թող զինվորականներն իրենց գործով զբաղվեն, դիվանագետներն՝ իրենց: Բանակցային ճանապարհով մեր բոլոր, այդ թվում նաև տարածքային, շահերն ապահովելու հնարավորությունները պահպանվում են, բայց այդ ուղղությամբ կոնկրետ մասնագիտական աշխատանք տանելու անհրաժեշտություն կա»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
