Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Արյունալի սպանդ Մալիում. կա 130-ից ավելի զոհ

Արյունալի սպանդ Մալիում. կա 130-ից ավելի զոհ
1993
Կիրակի, 24 մարտի, 2019 թ., 11:25

Մալիում դաժան ու արյունալի սպանդ է տեղի ունեցել: Ըստ Reuters-ի՝ դոնզո որսորդների ավանդական хագուստներով գրոհայինները հարձակվել են երկու գյուղի վրա, որոնցում բնակվելիս են եղել ֆուլանի ցեղի անդամներ: Հարձակվողները մաչետերերով ու հրացաններով կոտորել են բոլոր բնակիչներին: Հարձակվողներըչեն խնայել ոչ երեխաներին, ոչ կանանց ու ծերերին: Սպանդից հետո նրանք հավաքել են բոլոր մարմինները մի վայրում և այրել:
Առայժմ այս կոտորածի պատասխանատվություն ոչ ոք չի ստանձնել, հարձակվողների պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ:
Ըստ ականատեսներից մեկի՝ հարձակվողների և գյուղացիների միջև առկա են եղել միջէթնիկ տարածայնություններ: Աս հողի վրա 2018-ի սպանվել է ավելի քան 200 մարդ, այրվել են տասնյակ գյուղեր: