«Նման սպան կամ սպաները մեկ վայրկյան անգամ իրավունք չունեն մնալու իրենց պաշտոնում». Արթուր Սաքունց
![]() 493 Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 02:05 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե որևէ զինվոր այլ, թվով 20, թեկուզ լինեն 1 կամ 5, զինվորների վրա ունի ավելի մեծ ազդեցություն, քան սպան, քան վաշտի, ջոկի կամ գումարտակի հրամանատարը, ապա նման սպան կամ սպաները մեկ վայրկյան անգամ իրավունք չունեն մնալու իրենց պաշտոնում։ Իսկ եթե այդ զինվորն ունի, կրկնում եմ, եթե ունի այնպիսի հովանավորություն որևէ բարձրաստիճան սպայի կամ պաշտոնատար անձի կողմից, որով կաշկանդված են նշված հրամանատարները կամ սպաները, ապա հենց այդ հովանավորին պետք է անհապաղ հեռացնել պաշտոնից, որ իրհովանավորությամբ խաթարում է զինվորական ենթակայության սկզբունքն ու զինվորական կարգապահությունը։ Այս դեպքը մեկ օրվա ամենաթողության կամ ապաշնորհության հետևանք չի կարող լինել։ Իսկ սահմանված չափանիշներին չհամապատասխանող զինվորական համազգեստներն էլ մեկ կամ երկու օր չեն կրել զինվորները, կամ եթե չէին ենթարկվում, կար զինվորական կարգապահության խախտման համար այլ արդյունավետ միջոցներ, ոչ թե շարքում պատռել համազգեստը... Բոլոր դեպքերում, հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Եվ լավ կլինի, մեր հարկատուներիս գումարների հաշվին պետության պաշտպանության խնդիրների, այդ թվում զինծառայության կազմակերպման հարցերի մասին մտածեք, քան դրամաշնորհների արդյունավետության մասին, պարոն ՊՆ մամլո խոսնակ»։ |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
