Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Իսրայելը մեծ պատերազմ է սկսում, զանգվածաբար բացում են ռմբապաստարանները

Իսրայելը մեծ պատերազմ է սկսում, զանգվածաբար բացում են ռմբապաստարանները
3120
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 23:45

Սպիտակ տանը Գոլանի բարձունքները Իսրայելի ենթակայության տակ ճանաչելու պատմական փաստաթղթի ստորագրումը համընկել է իսրայելա-արաբական կոնֆլիկտի հերթական սրացման հետ: Իսրայելի բանակը ավիահարվածներ է հասցնում Համաս շարժման ուղղությամբ՝ Գազայի հատվածում: Ավելի վաղ Գազայի հատվածից արձակված հրթիռից Իսրայելի տարածքում վիրավորվել էր 7 գյուղացի: Ըստ իսրայելական աղբյուրների՝ Ցախալի ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ավելի քան 20 թիրախ, ոչնչացվել է Գազայի կենտրոնում գտնվող եռահարկ մի շինություն, որտեղ տեղակայված են եղել Համասի ընդհանուր հետախուզության, ռազմական հետախուզության և ընդհանուր անվտանգության շտաբները:

Ի պատասխան պաղեստինյան կազմակերպությունները սպառնում են Իսրայելին սարսափելի հետևանքներով: Մենք հուժկու հարված կտանք թշնամուն»,- ասել է Համասի նախագահ Մուշիր ալ-Մասրին: Նա արդեն օգնություն է խնդրել Եգիպտոսից:

Իսրայելական քաղաքներում զանգվածաբար բացում են ռմբապաստարանները: Երկրի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, թե իրենք դեռ նոր են սկսում Գազայի ուղղությամբ ավիահարվածները: «Այս գործողությունը 2014-ից ի վեր ամենանշանավորն է և մենք կխոցենք Համասի կարևոր թիրախները,- ասել է նա՝ հավելելով,- եթե Համասը պատասխան տա, հարվածնմ ավելի ուժգին կլինի»:

Նշենք նաև, որ Գազայից հայտնել են, որ Ցախալի հարվածների հետևանքով ամբողջովին ավերվել է Համասի ղեկավար Իսմայիլ Խանի նստավայրը: