Ընթերցողներին կներկայացվի Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը
![]() 1497 Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 21:10 Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն է թարգմանվել հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը: «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա Ռեմարկի հայտնի ստեղծագործության հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը: Գրքում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունները: Պատերազմի սկզբում գերմանական զորքը Ռուսաստանում մեկը մյուսի հետևից հաղթանակներ էր գրանցել՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին: Հետո ասես կախարդական ինչ-որ ուժով դերերը փոխվել էին: Մահ, սով, մինչև ոսկորները թափանցող ցուրտ ու մեծ արագությամբ նոսրացող շարքեր: Հենց այստեղ էլ վեպի գլխավոր հերոսը՝ քսաներեքամյա Էռնստ Գրեբերը, սկսում է այլ կերպ նայել կյանքին ու շուրջը կատարվող իրադարձություններին ու հասկանում է, որ հակառակ կողմում ևս կանգնած են ամենասովորական ցանկություններն ու երազանքներն ունեցող ամենասովորական մարդիկ, որոնց ևս տանն սպասողներ կան: Նշենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն արդեն իսկ բնագրային թարգմանությամբ լույս է ընծայել Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» գրքերը: Հաջորդիվ լույս կտեսնեն Ռեմարկի մյուս գլուխգործոցները: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
356Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
522Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
104025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
95024.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66321.02.2026, 00:42
