«Ապրիլյան պատերազմի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել». Հայկ Մարտիրոսյան
![]() 398 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 10:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես կոչված Ապրիլյան պատերազմի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Ադրբեջանը զրոյական պատասխանատվության է կանչվել Հայաստանի կողմից և անգամ անուղղակիորեն քաջալերվել է նախ՝ Սերժ Սարգսյանի կողմից՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բանակցությունների տեսքով, իսկ ապա նաև հեղափոխական կառավարության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Ալիևի հետ հանգիստ աշխատանքային հարաբերություններ հաստատելու իսկ հիմա նաև՝ բանակցություններ վարելու տեսքով: Ադրբեջանի հատուկջոկատայինները, որոնք պատերազմական հանցագործություններ են գործել Թալիշում և դիրքերում և որոնց գրեթե բոլորի անուններն ու բնակության հասցեները թերևս հայտնի են Հայաստանի հատուկ ծառայություններին, շարունակում են իրենց երկրում հերոսի հարմարավետ կյանք վարել: Դա ամոթ և ապտակ է Հայաստանի դեմքին, որ հասցվում է սեփական ձեռքով: Ութ հարյուր հեկտար և ավելի տարածք Հայաստանի Հանրապետությունից՝ շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից օկուպացված, իսկ Հայաստանի կողմից՝ անտեսված: Հայաստանում երբևէ հետաքննություն չի վարվել՝ հասկանալու համար թե արդյո՞ք տեղի է ունեցել պետական դավաճանություն, թե ովքե՞ր են ապրիլյան օրերի կորուստների համար հանցավոր անփութության պատասխանատուները և ովքեր են պատասխանատու հարյուրից ավելի հայ հերոսների ոչ անխուսափելի մահվան համար: Պաշտոնական Երևանը շարունակում է սխալական և անարժանապատիվ գիծ վարել: Եվ այս հարցում հեղափոխության կամ փոփոխության նշույլ անգամ չի նշմարվում: Ապրիլի առաջին օրերը պաթոսով նշելու փոխարեն՝ Հայաստանի ղեկավարները պարտավոր են առկա հարցերին պատասխաններ տալ և դադարեցնել անգույն ու դատարկ հռետորաբանությունը, որն իրականում առանձին վերցված և առանց համալիր մոտեցման՝ ոչինչ չարժե: Ապրիլն առիթ է ազգային արժանապատիվ մոտեցումներ ձևավորելու, գործելու, այլ ոչ թե մեկ այլ տխուր տարելից պաթոսով նշելու»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
