Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը հայտարարություն է տարածել
![]() 540 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 15:00 Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով մարտի 28-ին տեղի ունեցած դատական նիստում պատասխանող կողմը դատարան է ներկայացրել տասներկու էջից բաղկացած ապացույցներ, որոնք ըստ էության տարբեր լրատվական կայքերում տեղ գտած հոդվածներ են և ԱԱԾ-ի կողմից 19.02.2019թ-ին տարածած մեկ պաշտոնական հաղորդագրություն: Ներկայացված ապացույցները, թե որ փաստական հանգամանքների ապացուցմանն են ուղղված այս առնչությամբ պատասխանող կողմը հրաժարվել է պարզաբանել, իսկ դատարանը նիստը հետաձգել է, որպեսզի հայցվոր կողմը ծանոթանա վերոնշյալ ապացույցների հետ: Անհրաժեշտ է նշել, որ դատարանր կրկին հայցվորի ներկայացուցչին հարցրել է՝ արդյո՞ք վերջինս համաձայն է պատասխանողի համաձայնությամբ փոխելու ոչ պատշաճ հայցվոր՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, թե ոչ: Սակայն, հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ սույն գործով պատասխանող է, ոչ թե Արթուր Վանեցյանը ի պաշտոնե, այլ որպես ֆիզիկական անձ: Հիշեցնենք նաև, որ հայցվոր կողմի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը նախորդ դատական նիստի ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի պատասխանողը որպես վկա ցուցմունք տա սույն դատական գործի շրջանակներում՝ պարզելու համար արդյո՞ք Արթուր Վանեցյանն ասուլիսին հանդես էր եկել որպես ֆիզիկական անձ, թե ի պաշտոնե, սակայն դատանը մերժել է այս միջնորդությունը: Ավելին, 21.02.2019թ-ին պատասխանողը լրագրողներին հարցազրույց տալիս, նշել է հետևյալը․ «ես արել եմ հայտնի մամուլի ասուլիս ժամանակ, որից անմիջապես հետո, եթե չեմ սխալվում Վահեի (լրագրողի) հետ զրույցում ասել եմ, որ ուզում եմ հայտարարեմ, որ իմ խոսքը եղել է, ոչ այդքան ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել: Այսինքն, ինչի համար դիմել են դատարան՝ ի սկզբանե ես դա հերքել եմ:»: Հայցվորի այն հարցին, թե պատասխանողը վերոնշյալ արտահայտությունն անելիս ի՞նչ է նկատի ունեցել և արդյո՞ք ներկայացուցիչներին անհրաժեշտ է ժամանակ տրամադրել սույն հարցը իրենց վստահորդի հետ քննարկելու համար՝ պատասխանողի ներկայացուցիչները հրաժարվել են հետագա մեկնաբանություն տրամադրելուց: Միևնույն ժամանակ նշենք նաև, 19.02.2019թ-ին ԱԱԾ-ի կողմից տարածած հայտարարությամբ, որըև պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է նախորդ դատական նիստի ընթացքում որպես ապացույց՝ խախտում է անմեղության կանխավարկածը, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 66-րդ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածները, այն է «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, անմեղ է համարվում, մինչև որ նրա մեղավորությունը չապացուցվի օրենքին համապատասխան»: Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
