«Սահմանադրական կարգը երկու անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է տապալել, երկու անգամ էլ՝ Նիկոլ Փաշինյանը». Արամ Հարությունյան
![]() 387 Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 13:00 «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացնելու է հաղորդում՝ կապված 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր նկատմամբ առանձնապես դաժանությամբ բռնություն կիրառելու և խոշտանգելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: «Կոնկրետ փաստերը կան, անունները կան, թե ովքեր են կեղծել, բոլորը ներկայացված են հաղորդման մեջ»,- ասում է նա: Զրույցի ընթացքում Հարությունյանը նշեց, թե ՀՀ-ում քանի անգամ է տապալվել Սահմանադրական կարգը և ում կողմից. «Սահմանադրական կարգը տապալվել է 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, վերականգնվել՝ 98-ին, տապալման փորձ արվել է 2008-ին՝ նորից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. 2008-ին ընդդիմությունը, հանձինս Լևոն Տեր-Պետորսյանի և Նիկոլ Փաշինյանի, տապալեցին Սահմանադրական կարգը: Տապալում եղել է նաև 2018-ի մայիսին, երբ ճնշման տակ ստիպել են պատգամավորներին քվեարկել իրենց օգտին: Սահմանադրական կարգը երկու անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է տապալել, երկու անգամ էլ՝ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Հարությունյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
