Աննա Հակոբյանն Ալիևայի հետ նույն օդանավում չի եղել. վարչապետի աշխատակազմ
![]() 1010 Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 16:30 «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվել, որ Աննա Հակոբյանն ապրիլի 1-ին Փարիզից ԱՄՆ է մեկնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ։ Այս տեղեկատվությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ Նախ, Աննա Հակոբյանը ԱՄՆ չի մեկնել Փարիզից, երկրորդ՝ չի մեկնել Ալիևայի հետ։ Լուրը հերքվել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի կողմից։ Հատկանշական է, որ տեղեկությունը տարածվել է ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից, որը նշում էր, թե Աննա Հակոբյանն ու Ալիևան իրար կողքի նստած Փարիզից մեկնել են Նյու Յորք։ Նշենք, որ Հակոբյանն ԱՄՆ է մեկնել ապրիլի 1-ին։ Նրան ուղեկցում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Այցի շրջանակում Աննա Հակոբյանը մասնակցել է բարեգործական մի շարք ընթրիքների, ունեցել երկկողմ հանդիպումներ, որտեղ ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը: Աննա Հակոբյանն այցելել է նաև Մեմֆիս քաղաքի Սուրբ Հուդայի անվան հիվանդանոց, որտեղ նախատեսվում է ստորագրել հուշագիր ST Jude (Սուրբ Հուդայի) մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
