Ադրբեջանցին բռնաբարել ու սպանել է իր ռուս ընկերուհու 5-ամյա դստերը

Ադրբեջանի քաղաքացի Մուրադ Շահմիրզաևին Կրասնոդարում կդատեն իր կենակցուհու 5-ամյա դստեր բռնաբարության ու սպանության համար: Քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 13-ի գիշերը տղամարդը, օգտվելով հանգամանքից, որ իր զուգընկերուհին պառկած է հիվանդանոցում, բռնաբարել է երեխային, ինչից հետո նրա որովայնին և կրծքավանդակին հասցրել է առնվազն 3 հարված ու գնացել քնելու: Առավոտյան նա նկատել է, որ երեխան կյանքի նշաններ ցույցի չի տալիս: Դին թաքցնելու նպատակով նա այն դրել է պայուսակի մեջ ու տարել գետափ, որտեղ էլ ծածկել է քարերով: Հարևաններին ասել է, իբրև թե երեխան կորել է, իսկ ինքը շատ անհանգիստ է, իսկ հետո անհետացել է Հարևանները ոստիկանություն են դիմել ու ադրբեջանցուն գտել են Ադլերի հոսթելներից մեկում:
Նա արդարացել էր, թե հարվածել է իր խնամյալին վատ վարքի համար:

Էլեկտրական ենթակայանի հրդեհը մեկուսացվել է (տեսանյութ)
3420:48
Նոյյան տապանի որոնման տարածքում հայտնաբերվել է հին խեցեղեն (լուսանկար)
10118:54
Հրդեհի վայրում լսվում են պայթյունի ձայներ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
11218:36
Այրվում է էլեկտրական ենթակայան. ՆԳՆ
7818:12
Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում (տեսանյութ)
11117:54
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
29525.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
76125.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
53225.09.2026, 11:49