«Սա չափազանց կարևոր նորություն է». Արման Բաբաջանյան
![]() 813 Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 15:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 4-ին Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սա չափազանց կարևոր նորություն է հայ-եվրոպական հարաբերությունների համատեքստում։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այսպիսով վավերացրել է Եվրամիության առաջատար ու դոմինանտ, ԵՄ քաղաքականության որոշման հարցում վճռական ազդեցություն ունեցող երկրի խորհրդարանը։ Պետք է հույս ունենալ, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը ինչ-որ իմաստով խթան կդառնա մնացած՝ համաձայնագիրը դեռևս չվավերացրած պետությունների խորհրդարանների համար։ Այս առումով հսկայական անելիք ունի մեր արտաքին քաղաքականությունը, մեր դիվանագիտական կորպուսը։ Անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք իրականացնել համաձայնագիրը դեռևս չվավերացրած պետությունների հետ՝ փաստաթուղթը օր առաջ ամբողջությամբ վավերացնելու համար»։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
