Թուրքիայում 3 տարում սպանվել է 932 կին

Թուրքիայի Ոստիկանական ակադեմիան երկրում կանանց դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի համաձայն՝ 2016-2018թթ․ ընթացքում Թուրքիայում սպանվել է 932 իգական սեռի քաղաքացի։ Ընդ որում, արձանագրվել է, որ թե սպանվածների, թե հանցագործների 46 տոկոսն ունեցել են միայն տարրական կրթություն։ Կանանց սպանությունների գերակշիռ մասը տեղի է ունեցել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ Մեծ մասամբ հանցագործության գործիք են ծառայել հրազենային զինատեսակները։ Դրանց 83 տոկոսը եղել են ապօրինի պահվող զենքեր։ Հանցագործությունների 31․9 տոկոսը կատարվել է կտրող-ծակող իրեր գործադրմամբ։ Կանանց 72․8 տոկոսը սպանվել է բնակելի կամ լքված շինության ներսում, 15 տոկոսը՝ ուղղակի փողոցում։ Տարիքային խմբերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ թիրախավորվել են բոլոր տարիքի կանայք։ Մասնավորապես յուրաքանչյուր 4 սպանված կանանցից 1-ը պատկանել է 26-35 տարիքային խմբին։ Սպանվածների շարքում ամենատարեց կինը եղել է 88 տարեկան, իսկ ամենափոքրը՝ 1 տարեկանը չբոլորած աղջիկ, գրում է Ermenihaber.am-ը:

Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
8119:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
18316:12
2,5 տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և ստացել 2-3 աստիճանի այրվածքներ
13112:18
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
30810:49
«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
205Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
540Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
222Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
218Երեկ, 10:54