«Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ ա, որ ՊՆ-ի դիմաց 2 օր ա նախկին զինծառայողը հացադուլ ա անում». Ռոբերտ Անանյան
![]() 924 Շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ., 15:15 Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ, իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ ա, որ ՊՆ֊ի դիմաց 2 օր ա նախկին զինծառայողը հացադուլ ա անում։ Չէ, դե արդարության կողմնակից հասարակություն եք, դրա համար եմ հարցնում։ Մարդը առողջական խնդիրներ ունի, որոնք օրեցօր խորանում են։ Իհարկե, մյուս կողմից էլ հասկանում եմ՝ էսօրվա սռաչի մակերեսային թեմաները կան՝ Վանեցյանը ֆեյք ա բռնել։ Մոռացա նշեմ՝ նաև տրանսգենդեր եք գտել, քացու տակ գցելու գործ կա։ Կքննարկեք նման թեմաները կսպառվեն, բայց կարևոր բաները... Գիտե՞ք՝ ինչու եմ հարցնում, դե որովհետև երկու օր առաջ Ապրիլյան պատերազմի 3֊րդ տարին էր, զինվորների մասին կենացներ էիք ձոնում, իսկ Դավիթով ոչ մեկդ չմտահոգվեցիք։ Դավիթը զինվոր չի՞, հանուն մեր պետության ինքնազոհության չէ՞ր գնա։ Կարճ ասած, մեծամասամբ կեղծ արժեքների հասարակություն ենք, ու երևի չափազանց ինքնահավան, կարճ, եսասեր...» |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
