«Զինված ուժերում հակացուցված է անկազմակերպվածությունը». Նորայր Նորիկյան
![]() 532 Կիրակի, 07 ապրիլի, 2019 թ., 21:20 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հազարավոր կամավորներ հանպատրաստի ցանկություն հայտնեցին և մեկնեցին սահմանագիծ և տևական ժամանակ իրականացրեցին, ըստ էության, մարտական հերթապահություն: Հայաստանի և Արցախի համար ստեղծված այդ ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ Արցախից, ՀՀ-ից և Սփյուռքից, ինքնաբուխ կերպով՝ հայրենասիրական մղումներից դրդված, այցելում էին հայ զինվորներին՝ իրենց հետ տանելով առաջին անհրաժեշտության տարբեր տեսակի ապրանքներ՝ սնունդ, հագուստեղեն և կենցաղային պարագաներ, պատրաստակամություն հայտնում իրենց հնարավորությունների չափով աջակցելու և օգնություն ցուցաբերելու Արցախին: Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում, երբ երկիրը հայտնվում է ռազմական ագրեսիայի թիրախում, պատկերավոր ասված՝ «հասարակ մարդկանցից կազմված բանակը» կարող է բեկել ռազմաճակատի դրությունը և բեկում մտցնել պատերազմի ելքում հօգուտ երկրի ու ժողովրդի: Բայց այս ամենի հետ մեկտեղ, անհրաժեշտ է գիտակցել, որ արդի ժամանակաշրջանում բացառապես անսալ ու ապավինել հախուռն, երբեմն անկազմակերպ, ինքնաբուխ կամավորականության՝ թեկուզև իրապես հարգանքի արժանի մտայնությանը, չի կարելի, քանի որ որևէ զինված ուժերում ուղղակիորեն հակացուցված է անկազմակերպվածությունը, ռեսուրսների սխալ բաշխումը, լոկալ ստորաբաժանումների ինքնաբուխ ղեկավարումը, ինչը կարող է հանգեցնել ընդհանրապես պաշտպանական համակարգի ամբողջական փլուզմանը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է այս ամենը կազմակերպել ինստիտուցիոնալ հիմքի վրա, ստեղծել գործող ու գործունակ համակարգ՝ հիմնված բացառապես իրավական հիմքերի վրա, ասել է թե՝ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն միջոցներ՝ պահեստազորային բանակը «կենսունակ» և մշտապես մարտունակ պահելու համար… Իսկ ավելի պարզ ասած՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց բնույթն ու ծավալը փոխվել են արմատապես և որևէ աղերս չունեն 90-ականների մարտահրավերների հետ, ուստի մեր բանակը պետք է հզորացնենք և զուգահեռ կայացնենք պահեստազորային բանակը՝ բացառապես պետության հովանու ու ենթակայության ներքո…»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
