«Մեծ ու փոքր սխալների մի առատություն է ադրբեջանական ԱԳՆ պաշտոնական կայքում»․ Հայկարամ Նահապետյան
![]() 488 Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 03:30 Լրագրող Հայկարամ Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացա ադրբեջանական տխրահռչակ սև ցուցակի ափդեյթ տարբերակին։ Մեծ ու փոքր սխալների մի առատություն է ադրբեջանական ԱԳՆ պաշտոնական կայքում: Ուկրաինայից լրագրող Վարվարա Ժլուտենկոյի դիմաց չգիտես՝ ինչու ադրբեջաներենով (ցանկն ընդհանրապես՝ անգլերեն է) նշել են Bolqarıstan Parlamentinin «Patriotik Front» qrupuna daxil և այլն։ Ժլուտենկոն Պրոֆիլ ուկրաինական հանդեսի թղթակիցն է և «Բոլգարիստան փարլամենտինին քրուբի» հետ բացարձակ որևէ կապ չունի։ Ընդ որում՝ այցելել է 2010-ին, ոչ թե՝ 16-ին։ Սև ցուցակ են գցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեքի Սպայերին, որն իբր թե նախորդ տարի եղել է Արցախում։ Սպայերը ոչ թե միայն նախորդ տարի, այլ, որքան գիտեմ, երբևէ չի եղել Արցախում։ Իրար են խառնել մարդկանց անունները, ասենք Peter-ը դարձել է Petir, Sadlon Hançerlin անունով ֆրանսիացին ո՞վ է։ Անգլերենում կամ Ֆրանսերենում ç չկա։ Անունն էլ գուգլ ես անում՝ հզոր գուգլը մենակ մի լինք է գտնում, որը նույն ադրբեջանական տխրահռչակ սև ցուցակն է»։ |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
