«Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի»․ Կարեն Հովհաննիսյան
![]() 471 Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 14:10 Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, դա անհերքելի փաստ է: Ադրբեջանի բոլոր հեռուստաընկերություններում, ռադիոկայաններում մեծ տեղ է հատկացաված ռազմահայրենասիրական երգերին և հաղորդումներին: Երգերը բացառապես վերաբերում են ջնջելուն, ազատագրելուն, մորթելուն և տիրանալուն: Ռազմահայրենասիրական հաղորդումերի հյուրերն են հիմնականում ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական դիրքերը մտած, Թալիշ մտած հատուկ նշանակության զինծառայողները, ովքեր առանձնակի հպարտությամբ մանրամասնորեն պատմում են թե ինչպես են թշնամուն, այսինքն մեզ, սպանել, մորթել և դուրս վռնդել իրենց հողերից: Ադրբեջանի վերջին շրջանի զորավարժությունները, հատկապես մարտի 13-15-ի զորավարժությունները, բացառապես զենքերի ցուցադրության զորավարժություններ են, այսինքն ոչ այնքան պրակտիկա անելու համար էր, որքան քարոզչական տրյուկ անելու: Մի քանի օր առաջ ռազմական օդուժի, մասնավորապես ռազմական ուղղաթիռների ցուցադրական հարվածային թռիչքները ևս ցուցադրական էին: Սա կոչվում է հոգեբանական գրոհ: Ռազմատենչ հայտրարարությունները միայն այսբերգի երևացող մասն են: Ադրբեջանի ՊՆ-ն ներքին հրահանգ է իջեցրել, որ իրականացնեն խստացված հսկողություն զորամասերի հարակից տարածքներում, առաջնագծում՝ ֆոտո և վիդեո չտեսանկարահանելու համար: Այն սահմանային զորամասերը, որոնք գնտվում են բնակավայրերի մոտ, բնակավայրերի բնակիչներին հատ առ հատ զգուշացվել է, որ ոչ մի տեսակի ֆոտո կամ վիդեո չանեն, որտեղ կերևա ռազմական որևէ օբյեկտ, տրանսպորտ, զինտեխնիկա: Ես ենթադրում եմ, որ տեղի է ունենում ռազմական տեխնիկայի տեղաշարժ և փորձ է արվում հնարավորինս այն իրականացնել աննկատ: Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը դա ստուգողական պատերազմ էր, և որ չի բացառվում նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ նախաձեռնի Ադրբեջանը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
