ԵԽԽՎ-ն Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել

Ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ընդունվեց «Լվացքատուն» (2279) բանաձևը՝ արձագանքելով կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերներին:
Փաստաթուղթը ներկայացվել է Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: Զեկույցը հեղինակել է հոլանդացի պատգամավոր Մարտ Վան դը Վենը: Զեկույցի ամփոփագրում նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը մտահոգված է «Ադրբեջանական լվացքատուն» խորագրով նախորդ զեկույցում հրապարակված փաստերից, որոնք վերաբերում են խոշոր գումարների լվացմանը, եվրոպացի գործիչներին կաշառելուն: Դա արվել էր Եվրոպայի խորհրդում ադրբեջանական իշխանությունների շահերն առաջ մղելու համար: Նման փաստեր էին հայտնաբերվել նաև Մոլդովայում, մասնավորապես՝ դատական ոլորտում: Զեկույցում նշվում է, որ դրա համար պատասխանատվություն են կրում գործարարները, կազմակերպված հանցախմբերը և կառավարությունը:
Ադրբեջանից դուրս եկած գումարների մեծ մասը ստացվել են Դանսկե բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով: Այդ գումարների հիմնական հասցեատերը եղել են իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, ինչպես նաև բելգիացիները: Ի պատասխան ԵԽԽՎ-ի 2185 (2017) բանաձևի, որը կոչ էր անում ադրբեջանական իշխանություններին անաչառ գտնվել, ոչինչ չի արվել, և արտահանման գործընթացներում ակտիվորեն ներգրավված ադրբեջանցի խորհրդարանականներ՝ Էլհան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամեդովը, այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Ըստ զեկույցի՝ կոռումպացված պաշտոնյաների անպատժելիությունը, փողերի լվացման դեմ պայքարում ոչ բավարար իրավական միջոցների կիրառումը, մասնավոր սեփականության հարցում թափանցիկության բացակայությունը, քննչական մարմինների ֆորմալ գործողությունները, քաղաքացիական հասարակության և ազատ մեդիայի բացակայությունն են Ադրբեջանում հանգեցրել նման իրավիճակի ստեղծմանը:

«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
7420:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
6619:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
12918:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
8216:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
7816:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
9514:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
26312:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
11010:30